Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ

Ապրիլ 25,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է:

Թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմի ջախջախումից տասնամյակներ անց, այն իր դրսևորումներն է ունեցել ադրբեջանական քաղաքականությունում, ինչն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, արցախահայերի բռնի տեղահանմանը և ամբողջական օկուպացիայի:

Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930