Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր և «ապակայունացնող» դեր վերագրում. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 29,2025 14:21

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Շատ հետաքրքիր է, որ Իրանի նախագահին ջերմ ընդունելության արժանացրած Ալիևի «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու այցի նախօրեին մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել․

«Իհարկե, խորապես մտահոգիչ է, որ Իրանի նման ագրեսիվ երկիրը ձեռք բերի նման ավերիչ զենք (խոսքը միջուկային զենքի մասին է)։ Իրանի հարևան գրեթե բոլոր երկրները զբաղվում են գաղափարական ահաբեկչությամբ, և Իրանն ինքնին ապակայունացնող ուժ է Մերձավոր Արևելքում։ Այն երկարացնում է հակամարտությունը տարածաշրջանում և, ըստ որոշ տեղեկությունների, այսօր նույնիսկ մարզում է հայ ահաբեկիչների։ Իրանը նաև ներգրավված է դիվանագիտական ​​ահաբեկչության մեջ։

Այս համատեքստում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է զգալի լրացուցիչ սպառնալիքներ ներկայացնել տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար»։

Այսինքն՝ Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր և «ապակայունացնող» դեր վերագրում։ Հիշեցնեմ, որ մայիսի սկզբին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930