Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի պաշտոնը մի քանի տարի է «թափուր» է, վարչապետի հետ կապված իմ կարծիքն արտահայտել եմ 2012-ին, կարծիքս չի փոխվել»․ Դավիթ Հարությունյան

Ապրիլ 29,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գնահատական կարող եմ տալ պետական ինստիտուտներին։ Անձերին գնահատական տալիս եմ միայն այն դեպքում, երբ անձը ներկայացնում է պետական ինստիտուտ։ ՀՀ-ում երկու նման պետական ինստիտուտ կա․ մեկը ՀՀ նախագահն է, մյուսը՝ ՀՀ վարչապետը։ Նախագահի պաշտոնը մի քանի տարի է՝ թափուր է, վարչապետի հետ կապված իմ կարծիքն արտահայտել եմ 2012-ին իր հետ բանավեճում՝ ուղիղ եթերում։ Կարծիքս չի փոխվել»,-հիշեցմանը՝ նշեցիք՝  Տոդորովի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ ևս գնահատական եղել է ՍԴ որոշման մեջ և հարցին՝ Աննա Վարդապետյանը եղել է Ձեր օգնականը, նրա մասնագիտական ունակությունները ձեր գնահատմամբ բավարա՞ր չէին կանխատեսելու, որ դատախազության՝ այս իրավակիրառ պրակտիկան վիճահարույց է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ դիմած ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։

Խոսելով դատախազության մասին՝ Դավիթ Հարությունյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ դատախազությունը երեք ուղղություններով հասել է լուրջ բարձունքների՝ ընդդիմադիրների դեմ գործեր սարքել, իշխանության ներկայացուցիչների հանցավոր արարքները չնկատել և սեփական պատասխանատվությունից խուսափել»։

Լրագրողները նշեցին՝ Ձեր վերաբերյալ ևս գործընթացներ կան և հարցրին՝ այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա, Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց․ «Ես էլ եմ անցնում նման գործով, դատախազությունն իմ դեմ գործ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որը քննվում է։ Հիշեցնեմ՝ 1995-ից եմ պաշտոն զբաղեցնում, իմ պարագայում խոսքը վերաբերում է նախորդ 30 տարվան։ Եթե որևէ մեկը տասը րոպե տրամադրի իմ երեսուն տարիներից յուրաքանչյուր տարուն, իր մոտ հարց այլևս չի ծագի, որ իմ գույքերը կարող են տեսականորեն լինել ոչ օրինական։ Վերջերս դատախազությունը նշեց, որ ինձ մոտ հայտնաբերել է որոշակի եկամուտներ, որոնք օրինական են, և հայտնաբերելուց հետո ողջամտորեն պետք էր ենթադրել, որ հայցը պետք է պակասի։ Եթե չպակասեց, նշանակում է անարդար մոտեցում կա։ Մեր դատախազությունը ռեկորդակիր է, որովհետև հայտնաբերելով լրացուցիչ օրինական եկամուտներ՝ որոշեց, որ դրա արդյունքում հայցը պետք է ավելանա։ Նմանատիպ տարօրինակ բաներ իմ հայցադիմումում հայտնաբերել եմ 237 հատ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930