Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ցանկանում էր հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։
Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Չախոյանը հայտնեց, թե ինչու է որոշել մասնակցել թաղապետարանում ընթացող հանրային քննարկմանը: Նա նշեց, որ իր տան հարևանությամբ 18 հարկանի բնակարան են ուզում կառուցել, որն անհամադրելի է տարածքի հետ:
Արթուր Չախոյանը բարձրացավ թաղապետարան, ապա ասաց, որ ցանկանում է խոսել վարչական շրջանի ղեկավարի հետ:
Թաղապետարանի աշխատակիցը Չախոյանին ասաց, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց եւ պետք է պատասխան տա դրա համար. «Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի»:
Կարդացեք նաև
Մեկ այլ աշխատակից Չախոյանին ասաց՝ դու լավ տղա չես, ինչին պատասխանեց, թե ինքը չի լավ տղան: Դրանից հետո սկսեցին ծեծել Չախոյանին:
Վերջում խմբակային ծեծկռտուքին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Թաղապետի կողմից Արթուր Չախոյանին բռունցքներով հարվածներ հասցնելու պատճառով վնասվեց նաև ArmLur.am-ի ուղիղ եթերի տեխնիկան և տեսախցիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նոր վերանորոգված Երևանի թիվ 110 մանկապարտեզն արդեն փլուզվում է, հավելելով, որ այդպես են մսխվում պետական միջոցները։ Չախոյանի հայտարարությունից հետո Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել էր նրան, հայհոյել ու սպառնացել։
Նշենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է և Նոր Նորքի թաղապետ է նշանակվել այդ կուսակցության քվոտայով։
Մանրամասն՝ ավելի ուշ:
Խեղճ ապուշ։ Հիմա քեզ ստիպված պիտի ցուցադրաբար քոթակեն։