«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջերս անդրադարձել էի ՊԵԿ-ի և Քննչականի կողմից բիզնեսի նկատմամբ կոշտ քաղաքականության անթույլատրելիության թեմային, որը որպես արդյունք, ըստ էության, վնասում է պետությանը, վերացնում է Հայաստանում բիզնեսով զբաղվելու և ներդրումներ կատարելու գրավչությունը, ապամոտիվացնում է գործարարներին և այլն։
Գրառումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում կազմակերպվեց ԱԺ-ում, որի ընթացքում ՊԵԿ նախագահի, փոխնախագահների, Էկոնոմիկայի փոխնախարարի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ Մանթաշյանական մի շարք գործարարներով բարձրացրինք ՊԵԿ-ի և Քննչականի կոշտ գործելաոճի հետ կապված հիմնական խնդիրները։
Մոտ երեք ժամ տևած քննարկման ընթացքում կարծես թե փոխըմբռնման հասանք, որ բիզնեսի նկատմամբ կոշտ վարվելաձևը դրական և օգտակար չէ ոչ մի կողմի համար։
Կարդացեք նաև
Պայմանավորվեցինք շարունակել կապը և ուշադրությունը պահպանել թեմայի նկատմամբ։
Պայմանավորվեցինք նաև շարունակել նման ֆորմատի քննարկումները՝ ի նպաստ ՀՀ-ում տնտեսական գործունեության։