«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Իրական» Հայաստանի իրական մայրաքաղաքի քաղաքապետը իր հարցազրույցում, ըստ էության, անուղղակի «դաբրո» է տալիս բռնությանը ու դրա հաջորդ օրը թաղապետարաններից մեկում մի 10-15 հոգով հարձակվում են իրենց քննադատած հանրային ակտիվիստի վրա, ծեծի ենթարկում, հետո հպարտանում դրանով։
«Իրական» Հայաստանում ոչ բռնի թավշյայից դեպի բռնի ու ոչ թավշյան կես քայլ է իշխող թիմի ու նրանց ծառայողների համար…