Նոր Նորք վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարի կողմից ծեծի ենթարկված բլոգեր Արթուր Չախոյանին խուլիգանության կասկածանքով ձերբակալել են: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը: Բլոգերը մարմնական տարբեր վնասվածքներով Ոստիկանությունից «շտապ օգնության» մեքենայով ուղիղ հիվանդանոց տեղափոխվեց:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ այսօր վարչական շրջանի ղեկավարի գործողությունները գնահատեց որպես թալանից ուշադրությունը շեղելու քայլ. «Իրենց խմբակով փորձում են շեղել կոռուպցիոն թալանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչական շրջանի ղեկավարը հեռախոսով հայհոյել է բլոգերին ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին ՝ Նոր Նորք վարչական շրջանում մանկապարտեզներից մեկի վերանորոգման աշխատանքներում բացահայտված թերությունների մասին տեսանյութի հրապարակումից հետո:
«Եթե վարչական շրջանի ղեկավարը մեկ օրվա մեջ չհրապարակի, որ ես ասել եմ, որ այդ մանկապարտեզում երեխաներ կան, առնվազն անբարոյական է»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Սյուզի Բադոյանի