Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար

Ապրիլ 30,2025 15:31

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նշվել է, որ այն բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումը խաղային ոլորտը կանոնակարգելու նպատակով կկատարվեն եւս մի շարք փոփոխություններ:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դիտակել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը՝ երկու օրենքների միջեւ առկա հակասությունները շտկելու համար:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930