Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Ամեն մի պաշտոնատար անձի համար եղել են, կան ու կլինեն իրենց գործունեության հանդեպ «ոչ բարեհաճ», քննադատական ու անգամ ծայրահեղ, հետևողական քննադատական վերաբերմունք ունեցող քաղաքացի, լրագրող, բայց երբեք ու երբեք որևէ պատասխանատու պաշտոնյա չի կարող, չպետք է ու արգելված է խոսքով, թե բռունցքներով բռնություն գործադրի քաղաքացու վրա, չպետք է թքի քաղաքացու վրա:
Բոլոր նման դեպքերում, իսկ տվյալ դեպքում խմբակային բռնության հիմքով պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվի այդ պաշտոնատար անձը՝ իր խմբի մյուս անդամների հետ միասին:
Անպատժելիությունը մարդկային արժանապատվության գլխավոր սպառնալիքն է:
Դատապարտում եմ, խստորեն եմ դատապարտում քաղաքացու նկատմամբ բռնությունը Նորք Նորքի վարչական ղեկավարի գլխավորած խմբի կողմից:
Կարդացեք նաև