Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչներ. Oրենքի և ԱԱԾ-ի ներկայացրած տեղեկանքի վերլուծությունը ակնհայտ վկայում է, որ դրա պատրաստման ընթացքում առերևույթ հանցագործություն է կատարվել

Ապրիլ 30,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ՀԿԴ-ում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով տեղի ունեցած դատական նիստում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանները սուր հարցեր ուղղեցին դատախազության ներկայացուցիչներին: Բանավեճը հիմնականում կենտրոնացած էր այն հիմքերի շուրջ, որոնցով սկսվել էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ դատախազական ուսումնասիրությունը:

Դատախազությունն ուսումնասիրությունը սկսել էր օպերատիվ-հետախուզական մարմնի ներկայացրած հաղորդման հիման վրա:

Պատասխանող կողմը ցանկանում էր պարզել՝ որքանով է դատախազությունը տեղյակ, թե արդյո՞ք ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և արդյո՞ք դատախազությունը հսկողություն է իրականացրել այդ գործընթացի օրինականության նկատմամբ: Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանի պատասխաններից պարզ երեւում էր, որ նրանք ԱԱԾ տեղեկանքի և դրա հիմքում ընկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների օրինականության ստուգում չեն իրականացրել՝ պատճառաբանությամբ, որ օրենքը նման լիազորություն իրենց չի վերապահում:

Պարոն Հարությունյանի ներկայացուցիչները պնդեցին, որ ԱԱԾ կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում օրինականության նկատմամբ անկախ մարմնի կողմից հսկողության բացակայությունը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված ստանդարտները: Այս հարցադրմանը դատախազության կողմից հստակ պատասխան չտրվեց:

Այնուհետեւ արդարադատության նախկին նախարարի ներկայացուցիչները բարձրացրին այն հարցը, որ օրենքի և ԱԱԾ-ի ներկայացրած տեղեկանքի վերլուծությունը ակնհայտ վկայում է, որ դրա պատրաստման ընթացքում առերևույթ հանցագործություն է կատարվել:

Դատարանը հետաձգեց նիստը, որպեսզի դատախազությունը հնարավորություն ունենա ծանոթանալու Սահմանադրական դատարանի որոշմանը և միասնական դիրքորոշում ձևավորի:

Դավիթ Հարությունյանին ներկայացնում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Հարություն Հարությունյանը և Արթուր Հովհաննիսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930