Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանին բերել են պատասխանատվության ոչ թե խախտումների համար, այլ նրա համար, որ ինքը Վարդան Ղուկասյանն է». պաշտպան

Ապրիլ 30,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով հերթական դատական նիստը:

Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը ներկայացնում էր իր մեկնաբանությունները եւ դիտարկումները:

Հերթական ենթադրյալ ապօրինությունը ներկայացնելիս, Վարդան Ղուկասյանը ձայնի իրավունք վերցրեց եւ հայտարարեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետի պաշտոնում իր կատարած հողահատկացումները ժամանակին ստուգվել են նախագահի վերահսկողական ծառայության, ԱԺ վերստուգիչ պալատի կողմից: Եվ դատարանին խնդրեց, որպեսզի այդ բոլոր արձանագրությունները դատարանը պահանջի, որոնցում նմանատիպ թերություններ չեն արձանագրվել: Եվ եթե այդ արձանագրությունները ուսումնասիրելուց հետո դատախազությունը տեսնի, որ ինքը մեղավոր է, ուրեմն իր հետ միասին պետք է այս մեղադրանքը բոլորին առաջադրվի, որովհետեւ դրանք բոլորը ստուգվել են:

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ քաղաքապետն, ըստ էության, ասում է՝ կան մասնագետներ, որոնք հողը չափագրել են, կան մարդիկ, որոնք գնել են այդ հողը: Բերեք նրանց՝ թող իրենք բացատրեն, թե ինչպե՞ս են գնել այդ հողը, ինքը հանցավոր կապ ունի՞ այդ հողի գնման հետ, այդ մարդիկ մինչեւ այդ հողը գնելը որեւէ մեկի հետ ապօրինի հարաբերվե՞լ են: Թե՞ սովորական աճուրդ է եղել: Բերեք մասնագետներին, ովքեր հասկանում են հողի վաճառքից, մասնավորապես, չափագրումից: Քաղաքապետը ինչո՞ւ պետք է քարտեզագետ լինի, այն պարագայում, որ Հայաստանում մինչեւ այժմ չկա նորմալ մասնագետ: Որեւէ տարածք առանց կոորդինատների, չեք կարող որոշել, թե որտեղ է:

Այսինքն, Վարդան Ղուկասյանն ասում է, որ դատախազության ասածները ստուգվել են թե քրեաիրավական գործիքակազմով, թե վերստուգիչ պալատների կողմից: Աուդիտներ են իրականացվել: Ինչպե՞ս է, որ տարիներով ստուգվել են ու որեւէ մեկը բան չգտավ, ու դուք հանկարծ եկաք ու նման բան եք ասում: Այսինքն, եթե ինքը սխալ է արել, այդ սխալը գտնելու էին: Եթե չեն գտել, ուրեմն չեն գտել: Կամ էլ հանցանք են արել, որ չեն գտել: Իսկ չեն գտել, որովհետեւ չի եղել, որ գտնեն:

Նրանց ինչո՞ւ չեն կանչում: Որովհետեւ նրանք հանցանք չեն գործել, եղած բանը չեն քողարկել, ֆիքսել են, որ որեւէ բան չկա:

Երբ դատախազն ասում էր, որ կարող եք նպատակային նշանակությունը փոխել, 60-րդ հոդվածից հանել, հետո վաճառել: Դա չի՞ վկայում, որ եթե իմ պաշտպանյալը իմանար, որ դա 60-րդ հոդված է, կփոխեր, հետո կվաճառեր: Շարժառիթը ո՞րն էր, որ այդ հոդվածի տակ գտնվող հողամասը վաճառեր հանցավոր ճանապարհով, եթե կարող էր փոխել հողի նպատակային նշանակությունը եւ վաճառեր օրինական ճանապարհով:

Վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանին բերել են պատասխանատվության ոչ թե խախտումների համար, այլ նրա համար, որ ինքը Վարդան Ղուկասյանն է»,-ասաց փաստաբանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930