Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մայրը ձեռնափայտով հարվածել է «Սրբազան պայքարի» երիտասարդներից մեկին

Ապրիլ 30,2025 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքար». ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մայրը ձեռնափայտով հարվածում է Սրբազան պայքարի երիտասարդներից մեկին։ ՔՊ-ում կարծես այլափոխել են Գարեգին Նժդեհի «որդիները պետք է գերազանցեն հայրերին» համոզմունքը ու այդ կուսակցությունում «մայրերն են փորձում գերազանցել որդիներին»։

Եթե Ալեն Սիմոնյանի մայրը թքում էր ցուցարարների վրա, ապա Վահագն Ալեքսանյանի մայրը գտավ, որ թքելը բավարար չէ, պետք է հարվածել, գտավ․․․ու ձեռնափայտով հարձակվեց երիտասարդների վրա։

Ընդ որում, հավելենք, որ ցերեկը նա առանց ձեռնափայտ էր, երեկոյան՝ ձեռնափայտով։

 

Կատարվածին արձագանքել է նաեւ Վահագն Ալեքսանյանը. «Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սրանց դեմքերին նայելով անգամ կարելի է հասկանալ ՔՊ-ական իշխանության էությունը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930