Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այլընտրանքային հակամարտության պատմությունները մնում են մարգինալացված և ճնշված։ Պատերազմից հետո պետությունը նույնպես սկսեց ընդունել «հայրենիքի դավաճան» պիտակը՝ լռեցնելու մնացած պատերազմի դեմ հադես եկող այլախոհներին։ Սա ակնհայտ դարձավ «Ճանաչե՛ք դավաճաններին» արշավի ժամանակ, որը մեկնարկել էր իշխող կուսակցության և լրատվամիջոցների կողմից 2022 թվականին՝ թիրախավորելով խաղաղության օգտին հանդես եկողներին։
Այսպիսով, մինչդեռ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմը խարանը (թիրախավորումը) հիմնականում իրականացվում էր հասարակության կողմից, իսկ հաջորդ տարիներին ռեժիմը սկսեց թիրախավորման արշավ հակապատերազմական ձայների դեմ։ Մասնավորապես, 2023 և 2024 թվականների ամառ ընթացքում պետական քարոզչամեքենան թիրախավորում էր հակապատերազմական ակտիվիստներին՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ», ովքեր «աշխատում էին հայերի համար»։
Ավելին, կառավարությունը սկսեց ձերբակալել խաղաղաշինական գործունեությամբ զբաղվող կամ պարզապես հայերի հետ անկախ երկխոսություններ վարող մարդկանց։ Սա ազդարարեց պատերազմից հետո մնացած մի քանի աղմկոտ հակապատերազմական ձայների նկատմամբ թիրախավորման ուժեղացումից դեպի բացահայտ հարկադրական ճնշումներ․․․»:
Կարդացեք նաև
Սա հատված է Քեմբրիջի համալսարանի հրատարակչության՝ Բրիտանական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի անունից հրապարակված՝ «Պարտավորվելով ատել. պատերազմի դեմ հանդես եկող ձայների հաջողված թիրախավորումն Ադրբեջանում» շատ մանրամասն հետազոտությունից, որի հեղինակներն են Միրքամրան Հուսեյնլին (Mirkamran Huseynli) և Սեզարե Ֆիգարի Բարբերիսը (Cesare Figari Barberis):
Այստեղ պատմվում է, որ ինչպես են Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկողները դառնում թիրախ, մարգինալացվում ու շատ հաճախ ձերբակալվում, ամենից կարևորը, որ դա էլ ավելի ընդգրկում բնույթ է ստացել 2020 թվականի պատերազմից հետո։ Հետազոտությունը անգլերեն է, տեղադրում է դրա հղումը։ Բայց այս թեմայի մասին ես բազմիցս մանրամասն խոսել եմ, սա շատ կարևոր է հասկանալու համար Ադրբեջանի իրական նպատակները։ Հասկանում ե՞ք՝ պատերազմի դեմ հանդես եկողներին ու խաղաղության մասին խոսացողներին ձերբակալում են այդ երկրում։ Սրանով ամեն ինչ ասված է: