Օրերս կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» եւ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքերի հեղինակ Ռուբեն Եսայանի երրորդ՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2. Մարդասպանը ես եմ» գրքի շնորհանդեսը։ Ռուբեն Եսայանի առաջին եւ երկրորդ գրքերը կարճ ժամանակահատվածում դարձել են բեսթսելլերներ։
Եսայանն ունի ընթերցողների մեծ բանակ, որը մեծ սիրով եւ անհամբերությամբ սպասում էր նրա երրորդ գրքին, դա փաստում էր շնորհանդեսին ներկա գտնվող մարդկանց աննախադեպ քանակությունը։
Ռուբեն Եսայանի երրորդ գիրքը նրա առաջին գրքի շարունակությունն է։ Եսայանը կիսվեց ստեղծագործական հետաքրքիր պահերով, պատասխանեց հարցերին եւ ոգեշնչեց բոլոր գրքասերներին։ Մասնակիցների ջերմ էներգիան, ինչպես նաեւ մակագրության համար գոյացած երկար հերթը փաստում էր՝ սերը գրքի հանդեպ դեռ ուժեղ է:
Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց նաեւ համանուն ֆիլմի դերասանական կազմի անունները։ Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2025 թվականին։ Եսայանի ընթերցողների բանակը մեծ անհամբերությամբ է սպասում ֆիլմի պրեմիերային։ «Շնորհակալ եմ եւ երջանիկ». շնորհանդեսի ավարտից հետո իր սոցիալական էջերում գրել է Ռուբեն Եսայանը։
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2025
Ավետ Բարսեղյան 2: