Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում

Մայիս 01,2025 11:35

Չարենցավանից Թովմաս Թովմասյանը դարձել է 5-րդ ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթի հայաստանյան 5-րդ նախընտրական փուլի հաղթողը. նա կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 7-ին հեղինակավոր միջազգային մրցույթի եզրափակչում։ Նախընտրական փուլը կայացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգային դահլիճում։

Հայկական ռոմանսիադան անցկացվում է 2020 թվականից՝ «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի նախագահ, մրցույթի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ։

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է պահպանել, հանրահռչակել և զարգացնել ռոմանսը՝ որպես երաժշտական մշակույթի եզակի և բազմաբնույթ երևույթ: Առաքելությունն է շարունակել և պահպանել ռուսական և հայկական ռոմանսի ներկայացման ավանդույթները, գտնել և աջակցել տաղանդավոր երիտասարդ արտիստներին, նպաստել ժամանակակից ռոմանսի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել հայ հասարակության մշակութային և բարոյական արժեքները

Հինգերորդ հոբելյանական նախընտրական փուլը ևս մեկ անգամ բեմ էր բացել այն բոլոր երիտասարդ տաղանդների համար, ովքեր ձգտում էին բացահայտել երաժշտական արվեստի ամենալիրիկական ժանրերից մեկի՝ ռոմանսի գեղեցկությունն ու խորությունը։

Երկրորդ մրցանակակիր դափնեկիրներ դարձան Արման Գրիգորյանը և Սարգիս Նազարեթյանը, երրորդ մրցանակը կիսեցին կատարողներ Պավել Այրիյանը, Մերի Օհանյանը և Ռոզի Խոյլունցը: «Միսս Հայկական Ռոմանսիադա» տիտղոսը շնորհվեց Գայանե Հովհաննիսյանին: Իսկ հանդիսատեսի մրցանակը շնորհվեց Մարիա Դավիդյանին: «Ազգային ռոմանս» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկ Պոդրատչյանը՝ «Իմ Արարատ» ռոմանսով։

«Նախագիծը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի մշակութային կյանքի համար։ Այն ոչ միայն երիտասարդ կատարողների համար ճանապարհ է բացում դեպի մեծ բեմ, այլև կարևոր դեր է խաղում երաժշտական ժառանգության պահպանման և փոխանցման գործում։ Մրցույթը միավորում է հայկական և ռուսական ռոմանսների ավանդույթները՝ երկու հարուստ մշակութային շերտերը՝ թույլ տալով մեզ վերանայել այս ժանրը և նոր կյանք շունչ հաղորդել դրան։ Արագ փոփոխությունների դարաշրջանում նման նախաձեռնությունները դառնում են ազգային ինքնագիտակցության ձևավորման, բարոյական ուղեցույցների ամրապնդման և երիտասարդներին արվեստի իրական արժեքներին ծանոթացնելու հենարան։ Սա է նախագծի իրական առաքելությունը՝ ոչ միայն աջակցել տաղանդին, այլև պահպանել մշակութային շարունակականությունը՝ ստեղծելով ամուր կապ անցյալի, ներկայի և ապագայի միջև»,-նշում է «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մինչ այժմ Հայաստանը ամենամշակութային երկիրն է, որը մասնակցում է մրցույթին։  Այստեղ կա հին, իրական, բարձրագույն մշակույթ, և կան մարդիկ, ովքեր ձգտում են աջակցել տաղանդավոր կատարողներին։ Հետևաբար, թող տարածաշրջանի մյուս երկրները հետևեն Հայաստանի օրինակին»,- իր խոսքում նշեց Գալինա Պրեոբրաժենսկայան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031