Լրահոս
Օրվա լրահոսը

2023-2025թթ․ ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել ապօրինի ծագում ունեցող 21 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց

Մայիս 01,2025 12:04

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։

Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․

  • ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող հողամաս,
  • ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ:

Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա, 2025 թվականի մարտի 21-ին իրականացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է 4,967,500 ՀՀ դրամով։

Երկու անշարժ գույք տրամադրվել է վարձակալության․

  • ք. Երևան, Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույք (ԱՕԿՍ-ի շենք)՝ ամսական 16,200,000 ՀՀ դրամ վարձավճարով,
  • ք. Երևան, Կողբացու փողոց 36/3 հասցեում գտնվող8 քմ տարածք՝ ամսական 3,120,000 ՀՀ դրամ վարձավճարով։

Տասներկու անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են նախագծեր՝ այլ պետական մարմնի ամրացնելու նպատակով։

Երեք անշարժ գույքի մասով իրականացվում է ներդրումային փաթեթների կազմման գործընթաց՝ հետագա արդյունավետ տնօրինման համար։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031