Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել. փաստաբանը՝ Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից իր պաշտպանյալի նկատմամբ բռնության կադրեր է հրապարակել

Մայիս 01,2025 12:40

Փաստաբան Արա Ղարագյոզյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոտչով։

Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել:

Հարց եմ ուղղում՝ սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչո՞ւ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով:

Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031