Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

«Արհմիությունները թաղման պսակ առնող եւ օգնություն բաժանող կառույցներ չեն». Էլեն Մանասերյան

Մայիս 01,2025 13:55

Երեւանում՝աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երթ էր կազմակերպել:

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

«Աշխատողը գործիք չէ», «Աշխատանքն ապրանք չէ», «Մենք բոլորս հերոսներ ենք, որ ամեն օր աշխատում ենք», «Իրական նվազագույն զամբյուղին համապատասխան աշխատավարձ», «Արժանապատիվ աշխատանք», «Արդար վարձատրություն», «Առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ», «Սոցիալական պաշտպանվածություն», «Սոցիալական արդարություն», «Աշխատող մարդը պետության անվտանգության գրավականն է». համանման պաստառներով եւ կոչերով այսօր Երեւանում՝աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երթ էր կազմակերպել:

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

Երթի ընթացքում խնդրանք, հորդոր եւ պահանջ հնչեց՝ անտարբեր չլինել սեփական եւ գործընկերների, նաեւ՝ կոլեկտիվ աշխատանքային իրավունքների նկատմամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր պաշտպանված աշխատանքային միջավայրի հասնել, ինչը սահմանված-երաշխավորված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ:

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

Նշվեց, որ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը չեն կարող պատճառ լինել՝ աշխատանքային իրավունքներին հետամուտ չլինելու: Իսկ այդ իրավունքներին պետք է հետամուտ լինել հիմնարկների արհմիությունների միջոցով: «Պատերազմ» հայտարարվեց զարգացող տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը եւ որպեսզի «ռոբոտները մեր փոխարեն չաշխատեն»՝ հորդոր հնչեց՝ ամեն օր վերապատրաստվել, հարստացնել սեփական գիտելիքները, բարձրացնել աշխատունակությունը:

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

Ի դեպ, հայտարարվեց, որ Հայաստանում 23, 7 տոկոս աղքատություն է, ինչն անընդունելի է ու դրա արդյունքն է այն, որ Հայաստանում բավական մեծ է աշխատող աղքատների քանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Երթի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ասաց, որ թեեւ այսօր են հրապարակային միջոցառում կազմակերպել, բայց աշխատողների իրավունքների համար ամեն օր պետք է պայքարել, ինչն էլ իրենք անում են:

On the occasion of International Labor and Workers’ Day, the Confederation of Trade Unions of Armenia hold its traditional march on May 1, starting from Abovyan Park of Yerevan, Armenia

2024 թվականի ընթացքում կոնֆեդերացիան ունեցել է 655 դիմում-բողոք, 16 դատական գործ, որոնցից 14-ը անցյալ տարի են շահել, մեկը՝ 2025-ին, մյուսը դեռ ընթացքի մեջ է: Բողոքների հիմնական մասը վերաբերվում է կարգապահական տույժերին, աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալուն, արձակուրդ գնալու հետ կապված խնդիրներին: Շատ են դեպքերը, երբ հիմնական աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչի արդյունքում սոցիալական երաշխիքները չեն տարածվում տվյալ աշխատողի վրա: Կոնֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է Հայաստանում նվազագույն աշխատավարձի սահմանումը, որը համապատասխան չէ առկա գնաճին: Ուստի, կառավարությունից պահանջում են հստակ մեխանիզմներ ունենալ՝ նվազագույն աշխատավարձի սահմանման:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն էլ խոսեց աշխատանքային հարաբերությունների ծագման, բնույթի, գործատուի եւ աշխատողի սահմանված իրավունքների ու պարտականությունների մասին: Նա նշեց, որ հաճախ խնդիրներ են առաջանում նաեւ աշխատողների ոչ բավարար գիտելիքներ ունենալու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Էլեն Մանասերյանը նաեւ ասաց, որ Կոնֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է Հայաստանում նվազագույն աշխատավարձի սահմանումը, որը համապատասխան չէ առկա գնաճին: Ուստի կառավարությունից պահանջում են հստակ մեխանիզմներ ունենալ՝ նվազագույն աշխատավարձի սահմանման: Ըստ նրա, միայն այդ դեպքում է, որ գիտնականները, ուսուցիչները, բժիշկները բարձր աշխատավարձ կստանան:

Լրագրողի դիտարկմանը, որ պատգամավորների պարագայում իշխանությունը քաղաքական կամք դրսեւորեց եւ ԱԺ պատգամավորներն այժմ 700 հազար դրամ աշխատավարձ են ստանում, Էլեն Մանասերյանը հակադարձեց, որ պահանջ պետք է հնչի: Ասաց՝ իրենց այսօրվա երթն էլ, առհասարակ, իրենց կոչն է՝ չհամակերպվել, պահանջներ ներկայացնել, սեփական իրավունքները պաշտպանել:

Ըստ բանախոսի, եթե համեմատականներ անցկացնենք, ապա Վրաստանը Հայաստանից ավելի վատ վիճակում է, բայց հարցն այն է, որ Հայաստանում՝ սահմանված նվազագույն աշխատավարձով աշխատողների թիվը էապես գերազանցում է Վրաստանում՝ սահմանված նվազագույն աշխատավարձով աշխատողների թվից:

«Արհմիությունները թաղման պսակ առնող եւ օգնություն բաժանող կառույցներ չեն, արհմիությունները աշխատողների իրավունքները պաշտպանող, առաջ մղող կառույցներ են»,- ասաց Էլեն Մանասերյանը :

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031