Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյանը Շվեդիայում ներկայացրել է ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները

Մայիս 01,2025 16:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Շվեդական կողմի հրավերով այս օրերին գտնվում էի Շվեդիայում։ Հանդիսանալով հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ՝ այս հնարավորությունն օգտագործեցի բարձրաձայնելու մեզ համար օրակարգային հարցերը։

Շվեդիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը, նախևառաջ, բարձրացրի միջազգային հանրության կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը համարժեք գնահատականներ տալու խիստ անհրաժեշտության, արցախահայության վերադարձի և այլ իրավունքների վերականգնման հարցում միջազգային աջակցության կարևորության մասին։ Այս համատեքստում, ընդգծեցի նաև Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտելու բանաձևեր ընդունելու անհրաժեշտությունը։

2023 թվականին Շվեդիան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախի բնակչության հումանիտար կարիքների համար։ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ օր օրի վատթարացող սոցիալական դրությունը, խնդրեցի չդադարեցնել այս տեսակ աջակցությունները։

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանում պահվող մեր գերիների՝ ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական և քաղաքացիական անձանց հարցը՝ ակնկալելով, որ գործուն քայլեր կձեռնարկվեն վերջիններիս ազատ արձակելու ուղղությամբ։

Խոսել եմ նաև Շվեդիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կարևորության մասին։ Նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև առայժմ ընդունել է միայն Ռիկսդագը (Շվեդիայի խորհրդարանը)։

Պատիվ եմ ունեցել նիստերից մեկը անձամբ վարելու՝ ներկայացնելով ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները, օրենսդրական նախաձեռնություններ բերելու և ընդունելու դժվարությունները, Դոնթի բանաձևի՝ համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման խախտման դեպքերը, մասնավորապես՝ ընդդիմությանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունը չհանձնելու ապօրինի քաղաքականությունը։

Տեղեկանալով այցիս մասին՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին շվեդահայերը, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած հայանպաստ գործունեության մեջ ներգրավվելու հարցում։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շվեդական կողմին՝ արժանացրած ջերմ ընդունելու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031