ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից:
Եթե մյուս հատվածներում՝ Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով են եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել:
Ընդ որում՝ կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:
Կարդացեք նաև
Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականում անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար: