Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը

Մայիս 01,2025 22:50

«Փաստինֆո». Բաքվում Արցախի ռազմական և քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող մյուս անձանց դեմ շինծու դատավարություններում ադրբեջանական քարոզչամեքենան, ստանալով իրենց կեղծիքների հերքումները, խեղաթյուրում են ցուցմունքները։

Բաքվի դատարանում այսօր ընթացող շինծու դատավարության ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը:

Մասնավորապես, կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին մեղադրել 1992թ Արցախյան ազատամարտին Մոնթե Մելքոնյանի զորախմբում գործողություններ կատարելու համար, իբրև թե հրամանատարի զոհվելուց հետո հրամանատարությունը ստանձնել է Իշխանյանը, մինչդեռ, ինչպես պարզվել է՝ տեսանյութը նկարված է եղել 2020թ. Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ և որ այդ գործողությունների ժամանակ Իշխանյանը վնասվածք է ունեցել և ձեռնափայտով շրջել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031