Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի թաղապետի պաշտոնավարումը չի կասեցվել․ նրա և իր կողմից բռնության ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը

Մայիս 02,2025 11:55

«Փաստինֆո». Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ խմբով ծեծի են ենթարկել կոռուպցիայի մասին բացահատումներ անող բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Թաղապետարանի չորս աշխատակցի, այդ թվում՝ թաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։

Տուժած Չախոյանը, սակայն, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին իրավապահները մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Որպես խուլիգանություն որակվել է ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում նրանց բողոքի ակցիան, որը հաջորդել էր թաղապետի կողմից Չախոյանի հասցեին հնչեցված սպառնալիքներին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031