Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի

Մայիս 02,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Երիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, եւ այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր:

Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները եւ թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որը անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանը ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։

Ազատության իրավունքը սեւը սպիտակի վրա տպագրված երեւույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետեւաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031