«Հաղթանակին հասնելու համար ԱՄՆ-ն ավելին է արել, քան որևէ այլ երկիր». Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հայտնել, որ մայիսի 8-ը վերանվանում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ին նշվող դաշնային տոնը՝ Վետերանների օրը՝ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր՝ որպեսզի ԱՄՆ-ն կրկին սկսի տոնել իր հաղթանակները:
«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան որևէ այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու գործում։
Մայիսի 8-ը վերանվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։
Մենք հաղթել ենք երկու պատերազմներում էլ, ոչ ոք մեզ հավասար չէր ուժի, քաջության կամ ռազմական հանճարեղության առումով, բայց մենք երբեք ոչինչ չենք նշում։
Կարդացեք նաև
Դա այն պատճառով է, որ մենք այլևս չունենք առաջնորդներ, որոնք գիտեն, թե ինչպես դա անել։ Մենք կրկին սկսելու ենք տոնել մեր հաղթանակները», – գրել է Սպիտակ տան ղեկավարը: