Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի թուրք խաղընկերը մաֆիայի հետ կապերի համար որակազրկվել է

Մայիս 02,2025 17:48

Ermenihaber. Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:

Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։

2024 թ. սեպտեմբերին Ֆերդիկոն ձերբակալվել է մաֆիայի հետ կապերի և այլ հանցագործությունների կասկածանքով։ Ինձագին և Չալհանօղլուն համագործակցել են քննության հետ, հաստատել են կապը Ֆերդիկոյի հետ:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ինձագին տուգանվել է 15,000, իսկ Չալհանօղլուն՝ 30,000 եվրոյով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել