Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ազատ խոսքը և մամուլը չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես սովոր ենք եղել երկար տարիներ և ինչպես տարբեր խմբերի ճաշակն է թելադրում. Զարուհի Բաթոյան

Մայիս 02,2025 21:01

«Ով չի ալարում՝ մի ստատուս է գրում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին, ՀՀ վարչապետին ու պատգամավորներին էլ թեգում, որ «ականջալուր» լինենք ու մի օրենք ընդունենք «դրանց կարգի հրավիրելու համար»։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրանցելով ամենաբարձր աճը մեկ տարվա ընթացքում։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։

Մենք տարածաշրջանում առաջատարն ենք մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը՝ 167-րդ տեղում է, Թուրքիան՝ 159-րդն է, Իրանը՝ 176-րդը, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։ Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։

Անկախ բոլոր խնդիրներից՝ Հայաստանում ազատ խոսքը և մամուլը չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես սովոր ենք եղել երկար տարիներ և ինչպես տարբեր խմբերի ճաշակն է թելադրում։

Լուրջ անելիքներ ունենք լրագրողական էթիկայի տեսանկյունից, բայց դա ինքնակարգավորվող գործընթաց է, և Կառավարությունը կամ օրենսդիր մարմինը չեն կարող միջամտել այս հարցում՝ բացի ԶԼՄ-ների համար նպաստավոր օրենսդրական պայմաններ ստեղծելուց»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031