«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն է։ Իր կյանքը 3 շրջանի է բաժանում՝ Եղցահող, Շուշի և Երևան։ 2015 թվականին, տեղափոխվելով Երևան, երբեք չի կտրել կապը ծննդավայրի հետ։ Չկա մի պայքար, որտեղ Նարեն չլինի, միշտ հայրենակիցների կողքին է՝ ամենատարբեր թեմաներով։ Ըստ նրա՝ ամենածանր, ամենահուսահատ պայքարն ավելի նախընտրելի է, քան հանձնվելը։