Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելյալ միլիոններ՝ Փաշինյանի աշխատակազմին ամրակցված գույքը սպասարկող ՊՈԱԿ-ին․ «168 ժամ»

Մայիս 03,2025 09:30

Պետական բյուջեի գումարները Հայաստանի կառավարությունը շարունակում է օգտագործել Փաշինյանի աշխատակազմում աշխատողների կյանքն ու կենցաղը բարելավելու նպատակով։

Նախ, կառավարությունը 486 միլիոն 956.000 դրամ հատկացրեց Փաշինյանի աշխատակազմին ամրակցված գույքը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ին, ապա հավելյալ միլիոններ՝ այդ նույն ՊՈԱԿ-ում ավելացված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը վճարելու համար։

Խոսքը վերաբերում է կառավարության ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող որոշումներից մեկին, որով գործադիրը պետական բյուջեից հատկացրել է 17 միլիոն դրամ՝ այդ նույն ՊՈԱԿ-ի 10 նոր աշխատողի աշխատավարձի վճարման համար։

Այն վերաբերում է նոր 10 հաստիքին, որոնք ավելացվել են 2024թ. դեկտեմբերի 2-ին հաստատված հաստիքացուցակի համեմատ։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031