«Քաղաքացիական պայմանագրի» Կապանի տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ու խորհրդի անդամները, ինչպես նաեւ կապանցի կուսակցականներ հեծանիվներով են։ Նրանք էլ, հետեւելով Նիկոլ Փաշինյանի օրինակին, որոշել են առողջ կենսակերպ վարել։
«Այսօր առաջին անգամն է՝ 10-12 կմ քշեցինք, բայց հաջորդիվ աստիճանաբար կփորձենք դարձնել 25 կմ, ինչու չէ՝ նաեւ ավելին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Բաբայանը։
Ի դեպ, մեր զրուցակիցը համոզված է, որ իրենց քայլը վարակիչ կլինի ու մյուս անգամ շատ կապանցիներ կմիանան իրենց։
Ի դեպ, նկատենք, որ Վանաձորում գտնվող Նիկոլ Փաշինյանն էլ է այսօր առավոտյան հեծանիվ վարել։ Նա տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով «Առավոտյան զբոսանք Լոռվա ձորում․ 25 կմ»։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ