Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Ախթալայում ծանոթացել է կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Մայիս 03,2025 16:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման:

Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն:

Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։

Երկրի ղեկավարը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031