Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսելի քաղաքապետը հյուրընկալվել է Հայաստանի պատմության թանգարանում

Մայիս 03,2025 17:17

Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենոա Պայանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին հյուրընկալվեց Հայաստանի պատմության թանգարանում։

Պատվիրակության անդամները Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ծանոթացան նաև «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը։

Շրջայցի ավարտին քաղաքապետ Բենոա Պայանը տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031