Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է նպատակահարմար անտեսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ իմպիչմենտի օրակարգը առաջնահերթ դարձնելով․ հարց Նարեկ Մալյանին

Մայիս 03,2025 22:18

Հարց «Արթուն ենք» շարժման համահիմնադիր` Նարեկ Մալյանին։

Հարգելի պարոն Մալյան, ուշադրությամբ հետևում ենք «Արթուն ենք» շարժման Ն. Փաշինյանի իմպիչմենտի հետ կապված գործընթացին։

Ընդ որում, այդ գործընթացը արդեն իսկ մտել է Հայաստանի ներքաղաքական օրակարգ՝ հետին պլան մղելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը։

Մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանի համար այս օրհասական օրերին որևէ նոր ընտրված վարչապետի համար, նույնիսկ եթե տեղի կունենա վարչապետի փոփոխություն, անհնար կդառնա իրականացնել առնվազն արտաքին քաղաքական որոշումների իրականացում խորհրդարանական հիմնասյունի բացակայությամբ, քանզի խորհրդարանական հանրապետությունների համար սահմանված չէ միանձնյա գործունեության հնարավորություն, ուստի հավանական է, որ նորընտիր վարչապետը ակամա կձախողի կառավարության աշխատանքը և իր լիազորությունների իրագործումը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված Սահմանադրական ժամանակի սղության պայմաններում, որքանով է նպատակահարմար անտեսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ իմպիչմենտի օրակարգը առաջնահերթ դարձնելով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031