«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս պատուհաս։ Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման են, ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով ղեկավարվենք, դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթե՞ց։ Այդպիսի տրամաբանությունը ինձ դուր չի գալիս, կարծում եմ՝ տակը որոշակի այլ աստառ կա, որը ես չեմ կիսում»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավա՞կն է։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանին տարիներ առաջ համաներմամբ ազատ արձակելու հարցին։ Նա ասել է, որ բոլորը պետք է հասկանան՝ համաներումն անձնական ակտ չէ։ «Այսինքն՝ համաներում նշանակում է պետության կողմից կամ իջեցնել պատժաչափը, կամ մարդուն ներել։ Այսինքն՝ այդպես կարծողները մտածում են երեւի, թե երբ համաներում էր կիրառվում, ապա պետք է ասեինք՝ էս-էս-էս, բացի Պողոս Պողոսյանի՞ց։ 2008 թվականից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Իսկ իմ խորին համոզմամբ՝ հասարակության համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարեւորող հանգամանքն է»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա ասել է, որ այս հարցը տալիս են իրեն՝ հավանաբար նկատի ունենալով որոշ անձանց կողմից տարածվող տեսակետները։ «Ինչ-որ մարդիկ տարածում են գաղափարներ, թե Հայաստանի այսօրվա կառավարչին մենք ենք նախապատրաստել, որպեսզի 2018 թվականին նրան իշխանություն հանձնեինք, որպեսզի մեկ տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձներ մեզ։ Բայց, կներեք, դա ուղղակի աբսուրդ է»,- հավելել է Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ստացվում է, որ 2018 թվականին քեզնից իշխանությունը խլող ցուցարարներին հումանիստաբար էիր վերաբերվում, անհանգստանում էիր հեղափոխություն անող մարդկանց մասին և ուժ չկիրառեցիր, բայց 2015 թվականի հուիսին ոչ քաղաքական բնույթ ունեցող “էլեկտրիկ Երևան” շարժման անշառ ցուցարարներին, որոնք ընդամենը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ էին ցույց անում, ջրցան մեքենաներով, հատուկ ջոկատայինների ծեծ ու ջարդով ցրեցիր, հարյուրավոր մարդկանց կալանավորեցիր, զանգվածային լրատվամիջոցների թղթակիցների ու օպերատորների ձեռքից միկրաֆոն ու կամերա խլելով, ծեծելով հունիսի 23-ին “էլեկտրիկ Երևան” շարժման վերջը մի օրում տվեցիր, իսկ նիկոլի կրկեսային ոչ բռնի հեղափոխությունը շաբաթներով չկարողացար ճնշել?, ձեռ ես առնում?։ Էդ ով? էր նիկոլի ականջին ասել, որ ոստիկանն արդեն իրեն է ենթարկվելու, որ նիկոլն էլ ոգևորված վանկարկում էր “ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է”: Ոստիկանին աշխատանքի ընդունողը, աշխատանքից ազատողը, աշխատավարձ տվողը դու էիր, բայց ոստիկանը նիկոլինն էր?:
Բոլորն էլ գիտեն, որ նիկոլին դու էս նախապատրաստել, իշխանությունը փոխանցել, որ Արցախը քո ձեռով չհանձնվի, իսկ նիկոլն իր խոսքերով ասած “իզմ”-եր չուներ, Արցախն էլ կհանձներ, իր հայրենի Տավուշի հողերն էլ։