Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Արդեն առիթներ եղել են ասելու, որ Թուրքիան մտել է ճգնաժամերով հարուստ մի շրջափուլ։ Ընդ որում՝ այդ ճգնաժամերը դրսևորվելու են տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, մշակութայինից մինչև արտաքին քաղաքականություն։
Այդ մասին օրերս ավելի ծավալուն անդրադարձ կունենամ, միայն այս պահին փաստենք, որ այն երկարատև է և չունի հեշտ ելքեր/լուծումներ։
Եվ ահա այսօր այդ ճգնաժամի հերթական վառ դրսևորումն է եղել Ստամբուլում։ Ժամեր առաջ հարձակվել են գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելի վրա։
Հարձակվողը Սելչուկ Թենգիօղլու անունով մեկն է, ով տարիների առաջ սպանել է իր երկու երեխաներին։
Կարդացեք նաև
Դեպքը տեղի է ունեցել հայտնի քաղաքական գործիչ, մերձ-քրդական DEM կուսակցության պատգամավոր Ս. Սյուրեա Օնդերի հիշատակի արարողությունից հետո (իմիջիայլոց, վերջինիս մահը ևս կարևոր է, հատկապես քրդական գործընթացի համար)։
Այսօրվա հարձակումը, վստահ եմ, էլ ավելի է խորացնելու քաղաքական դաշտում առկա ճգնաժամը։
Կից հարձակման տեսանյութն է։