Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի համար անցանկալի չէ, բայց ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում․ Ալեն Սիմոնյան

Մայիս 05,2025 13:54 Share

«Ես հասկանում եմ, որ մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից․․․ տարբեր տեղերից, մասնավորապես, հյուսիսային մեր հարեւանի կողմից։ Այո, Ռուսաստանից։ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ, օրինակ, ռուսական ալիքներով՝ հաճախ նաեւ ցավոք հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուններով մարդկանցով փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում եւ այլն։ Եվ դա 2026 թվականին էլ ավելի է ակտիվանալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով 2026-ին կայանալիք համապետական ընտրությունների մասին։

Նա վստահեցնում է՝ ՔՊ-ն այժմ բարձր վարկանիշ ունի եւ այն նվազեցնելու բոլոր փորձերը հակառակ ազդեցությունն են ունենալու եւ ՔՊ-ի վարկանիշն ավելի է բարձրանալու։

Լրագրողի հարցին՝ ՀՀ-ում հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց․ «Ես որեւիցէ մեկի կողմից հեղաշրջման վտանգներ չեմ տեսնում, որովհետեւ ես վստահում եմ ՀՀ ժողովրդին»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ 2020-ից հետո Հայաստանում իշխանություն փոխելը տարբեր կենտրոնների կողմից գերնպատակ է եղել։

Լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ է Փաշինյանն անցանկալի ՌԴ-ի համար։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում, անցանկալի չէ, մեզ հակառակն են ասում»։

Question and answer session between the RA Government and National Assembly took place at the RA National Assembly in Yerevan, Armenia

Ըստ ԱԺ նախագահի, կարծրատիպ կա, որ Հայաստանը պետք է կառավարելի լինի, «մեծ եղբայր» ունենա, բայց հիմա այդպես չէ, ՀՀ-ն ինքնուրույն պետություն է եւ դա որոշ կենտրոնների համար ծանր է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031