Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան

Մայիս 06,2025 10:11

Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։

«Մեր ընտանեկան մեքենան է եղել, որը կինս էր վարում»,- մանրամասնեց Գևորգ Ստեփանյանն՝ անդրադառնալով գիշերը սեփական տան բակում կնոջ մեքենան հրդեհելու միջադեպին, շեշտելով, որ իր քաղաքական հայացքների և քաղաքային իշխանության կողմից թույլ տված կոռուպցիոն դեպքերը բացահայտելու, նրանց սուր քննադատության ենթարկելու արդյունքում է կատարվել այս ամենը։

Ստեփանյանի խոսքով նրան պարբերաբար և տարբեր մեթոդներով զգուշացվել է՝ մի´ արեք, մի´ խորացեք, մի՛ քննադատեք։

«Երկու ամիս առաջ էլ ես տելեգրամով օտարերկրյա համարից զանգ ստացա, որ հեռո՛ւ մնացեք, մի´ խառնվեք, դա էլ չստացվեց, վերջնականապես կարմիր գիծն անցան»,-շեշտեց նա։

Այն կայանված էր նրա տան բակում։ Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը»:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ստեփանյանը և հարևանները երբ նկատել են վառվող ավտոմեքենան, որի կրակը տեսանելի է եղել մոտ 300 մետր հեռավորությունից՝ ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն մինչ կբարեհաճեին հրշեջ փրկարարները, Գ․ Ստեփանյանն ու հարևաններն են տեղի ուժերով նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ հրշեջ փրկարարական ջոկատը, ըստ հարևանների ժամանել է ուշացումով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել՝ ասում էին․ «Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգը իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը ու հենց իրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրի չվերածվեց, բայց դե մի քանի 100 մետր էն կողմ հրշեջ փրկարարական ջոկատ կա, թե խի ուշ եկան, երևի իրենց է հայտնի։ Էնպես չի, որ պիկ ժամ է եղել, կսկսեն արդարանալ, թե խցանում էր։ Ընտանիքի երեխաները ահաբեկվել էին։ Դե ով լինի որ չահաբեկվի, երբ գիշերը քնած ես ինչ որ ոչնչություն կամ ոչնչություններ քո տան դիմաց ավտո են վառում։ Մենք վստահ ենք, որ սա կապված է Գևորգի կողմից Երևանի քաղաքապետարանին միշտ հիմնավոր և տեղին քննադատելու հետ, բայց իրենք պետք է իմանան, որ նման ահաբեկումով Գևորգի նման հայրենասեր ու թասիբով տղերքին չեն կարող լռեցնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031