ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են:
Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:
Կարդացեք նաև
Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն են ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնթե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը: