Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, գուցե ԲԴԽ կայացրած որոշ որոշումներ հանրության կարծիքով, եւ ոչ միայն հանրության կարծիքով, խնդրահարույց են. ԲԴԽ անդամի թեկնածու

Մայիս 06,2025 11:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես հեռու եմ այն մտքից, որ ես ԲԴԽ-ում պատրաստվում եմ ազդել մյուսների կարծիքների վրա։ Ես պատրաստվում եմ սեփական կարծիքը բարձրաձայնել եւ պաշտպանել սեփական կարծիքը։ Այո, գուցե ԲԴԽ կայացրած որոշ որոշումներ հանրության կարծիքով, եւ ոչ միայն հանրության կարծիքով, խնդրահարույց են։ Այո, կան դատական ակտեր, որոնցից ոչ բոլորն են գոհ։ Բայց արդյո՞ք այդ դժգոհությունը երբեւէ չի լինելու։ Լինելու է։ Դա չի նշանակում, որ դատական ակտը ապօրինի է կայացված, եթե կողմերից մեկը դժգոհ է, բայց կարեւոր է, որ հանրության մոտ ամրապնդվի, հանրությունը վստահ լինի, որ որեւէ ակտ, որը որ կայացվել է, չի կայացվել այս կամ այն անձի քմահաճույքով, այլ կայացվել է օրենքին համապատասխան։ ԲԴԽ-ում ես դրա համար եմ պայքարելու»,- խորհրդարանում այսօր ասաց ԲԴԽ անդամի ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Արմենուհի Հարությունյանը։

RA National Assembly session took place

Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, որը հարցրել էր՝ Ձեր խոսքում ասացիք՝ ԲԴԽ-ն դեռ բացարձակ անկախ պետական մարմին չէ ու հետաքրքրվել՝ թեկնածուի կարծիքով Հայաստանում՝ մեր մտածողությամբ, իրականում հնարավո՞ր է ունենալ իրական անկախ ԲԴԽ՝ եւ գործադիրից, եւ ծանոթ-բարեկամ-խնամի կապերից։

«Ոչ միայն անկախ, այլեւ արդար վճիռներ պիտի լինեն, իսկ նման որոշումներ կան, որոնք ԲԴԽ հեղինակության վրա ազդում են»,- նկատել էր Գեղամ Նազարյանը։

Արմենուհի Հարությունյանն ուղղեց՝ Գեղամ Նազարյանին․ ինքը մի փոքր այլ կերպ էր ասել, բայց եթե վստահ չլիներ, որ Հայաստանում հնարավոր չէ անկախ դատական խորհուրդ ունենալ՝ չէր առաջադրվի ԲԴԽ անդամի պաշտոնում։ Նա վստահ է՝ վերջնանպատակին հասնելու ենք։

Մանրամասները՝ տեսանյութում

ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է երեք թեկնածու՝ Արմենուհի Հարությունյան, Անահիտ Աբրահամյան, Աշոտ Հայրապետյան։

Արմենուհի Հարությունյանը խոսել էր այս պաշտոնում իր առաջադրման շարժառիթների մասին․ իր աշխատանքային գործունեության 25 տարիները նվիրել է պետական համակարգում աշխատանքին, 22-ն աշխատել է արդարադատության ոլորտում։ Ներդրել է Իրավական փոխօգնության ինստիտուտի կարգավորումները։ Անկախ զբաղեցրած պաշտոնից՝ իր անունը կոռուպցիոն որեւէ պատմության մեջ չի շոշափվել։

Նրա կարծիքով՝ Հայաստանն առաջադրել է հավակնոտ նպատակներ՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ուղղություններով ու այդ ամենի իրականացման համար բարձր արդյունավետությամբ եւ որակի դատական համակարգ է պետք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031