Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը և Բրազիլի դեսպանը անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը նոր մակարդակի բարձրացնելուն

Դեկտեմբեր 03,2025 17:03 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝

  • Սահմանադրական բարեփոխումների օրակարգը
  • Դատաիրավական բարեփոխումները
  • էլեկտրոնային արդարադատությունը
  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
  • Մարդու իրավունքների պաշտպանությունը
  • Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։

Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերին։

Կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղություններով Բրազիլի հետ համագործակցության հնարավորությունը։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել