Այսօր խորհրդարանում լրագրողները ցույց են արել՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի։
Պահանջն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողից ներողություն պետք է խնդրի՝ նրան վիրավորելու համար։
Կարդացեք նաև
Զուգահեռաբար, ԱԺ լիագումար նիստում քննարկվում էր Անդրանիկ Քոչարյանի վարք քննելու հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որին իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Ազատություն» ռ/կ-ի