Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Քաղաքական պայքարի այլ գործողությունների հետ մեկտեղ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը կարևոր է. «Միասին-ը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ առաջադրել էր Հրանտ Բագրատյանի թեկնածությունը

Մայիս 06,2025 15:29

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման տեղեկատվական գրասենյակը հայտնում է, որ մայիսի 5-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում «Միասին» շարժման համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Արամ Գասպարի Սարգսյանի, Արթուր Մուրադյանի և Հայկ Ղազարյանի հետ։ Շարժման խորհրդի անդամները վերահաստատել են իրենց որոշումը՝ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի սահմանադրական գործողությունը՝ իբրև իշխանափոխության հասնելու գործիքներից մեկը կիրառելու պատրաստակամությունը։

«Միասին» շարժումը գտնում է, որ քաղաքական պայքարի այլ գործողությունների հետ մեկտեղ գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը կարևոր է։ Անվստահություն հայտնելու գործողության ընթացքում հնարավոր է ձևավորել ձախողված վարչակազմին հակակշիռ քաղաքական ուժերի իրական համախմբում՝ Հայաստանի հակաճգնաժամային կառավարման հստակ ծրագրի և այն իրականացնելու ունակ մասնագիտական կազմի, ինչպես նաև՝ վարչապետի այլընտրանքային թեկնածուի շուրջ։

«Միասին» շարժումը հիշեցնում է, որ Համակարգող խորհուրդը դեռ մեկ տարի առաջ առաջադրել էր շարժման համահիմնադիրներից ՀՀ նախկին վարչապետ, փորձառու տնտեսագետ-գիտնական, հանրային-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման
համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031