Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստորև հրապարակված նյութերից առաջինի կապակցությամբ ներկայացրածս հաղորդման հիման վրա քննիչը հետին ամսաթվով կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն, իսկ երկրորդով՝ անհիմն մերժում։
Կարդացեք նաև
Թե՛ իրավական, և թե՛ բարոյական տեսանկյունից քննադատության արժանի երկրորդ որոշման հեղինակն անտեսում է անգամ այս կապակցությամբ ձևավորված կայուն դատական պրակտիկան (դատարանները նման մերժումները վերացնում են՝ փոխարենը պարտավորեցնելով քննիչին նախաձեռնել քրեական վարույթ)։
Արցախցիներ ջան, չհուսահատվեք։ Վստահեցնում եմ՝ այս ապօրինությունը դատարանը կվերացնի, իսկ վախենալու տեսք ունեցող այս շիկահեր տատիկը պարտադիր կենթարկվի քրեական պատասխանատվության։ Իսկ քննի՞չն ու դատախա՞զը։ Իսկ քննիչի ու դատախազի…
Թե բա հաղորդմամբ մեջբերված հրապարակման բովանդակությունը չի պարունակում ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված որևէ արտահայտություն, որպիսի պայմաններում խոսք չի կարող գնալ հանցագործության մասին:
Նախ՝ որ ասում են՝ Գորիսը պետք էր փակել, որ արցախցիները մեռնեին, կամ իրենց պատճառով մեր երեխաները զոհվել են, դա ոչ միայն ատելության տարածում է, այլև հասկացաք՝ ինչ։ Երկրորդ՝ տո դուք ո՞վ եք, որ այս փուլում նման գնահատականներ տաք հաղորդմանը։ Հազար եմ ասել, ձեր վկայակոչած իրավական հիմքերով մերժում կարող եք տալ, եթե անձը ներկայացնի, օրինակ, ինչ-որ կնոջ կողմից իր հետ ամուսնանալուց հրաժարվելու վերաբերյալ հաղորդում։
Էէէէ, ասա՝ ում ես է ինչ բացատրում։