Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց` որոշելով Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության մանդատից հրաժարված, այնուհետ փոշմանած Կարեն Բադալյանի մանդատից հրաժարումն արձանագրել ու մանդատը տրամադրել դաշինքի հաջորդ համարին, այն է` ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանին։
Սրանով վերջ դրվեց այն աղմուկին, թե իշխանությունը փորձում է մանդատագողություն, այնուհետ իշխանափոխություն անել Կարեն Բադալյանի միջոցով։
Հիշեցնենք, որ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, համայնքապետը արձանագրել էր, հաջորդ օրը ուղարկել էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ ապրիլի 23-ին Կարեն Բադալյանը փոշմանել էր` նոր գրություն ուղարկելով ու նշելով, որ ոչ միայն չի հրաժարվում մանդատից, այլ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինքից։
Կարդացեք նաև
«Մեր քաղաքը» դաշինքից սա որակում էին որպես Կարեն Բադալյանի նկատմամբ իշխանության կողմից իրականացված ճնշումների արդյունք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ