Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք, քպականներդ, ոչ միայն լրագրողներից ներողություն չեք խնդրում ձեր ոչ կոռեկտ պահվածքի համար, այլեւ շարունակում եք ձեր հարձակումները եւ վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ. Մարգարիտ Եսայան

Մայիս 06,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․

Այսօր Ազգային Ժողովի ամբիոնից դուք մի ձայնագրություն եք դրել, որում նախկին ՀՀԿ-ական մի պատգամավոր/հիմա գիտեք չէ՞, թե այդ անձը ինչական է/ լրագրողին ասում է՝ ականջներդ լվա, լավ չես լսում։ Իբր ուզում եք ասել, թե Սերժ Սարգսյանի ժամանակ լրագրողներին հանդեպ այդպես էին վարվում։ Բայց «մոռանում եք» ասել, որ այդ նույն ժամանակ, նույն ՀՀԿ խմբակցությունը եւ այդ անձը առաջին հերթին, նախ, տվյալ լրագրողից ներողություն են խնդրել, հետո, մենք, ես, անձամբ, որպես այդ ժամանակ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, տարբեր ԹՎ-ներում դատապարտել ենք այդ տհաճ միջադեպը, ներողություն ենք խնդրել, խոսել ենք այդ լրագրողի հետ, բարեկամաբար, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները։

Իսկ դուք, քպականներդ, ոչ միայն լրագրողներից ներողություն չեք խնդրում ձեր ոչ կոռեկտ պահվածքի համար, այլեւ տեւական ժամանակ է, շարունակում եք ձեր հարձակումները եւ վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ, նաեւ չեք ուզում էթիկայի հանձնաժողով ստեղծել ու դատապարտել ձեր քպականի տգեղ վարքագիծը։

Ամենազազրելին, որ նաեւ արդարացնում եք այդ գռեհիկ պահվածքը։

Այնպես որ չհամարձակվեք ձեր այս տարիների գռեհկությունները, լրագրողներին ուղղված ձերոնց տգեղ եւ անբարո պահվածքն արդարացնել, դուք ոչ մի աղերս չունեք էթիկայի հետ, մանավանդ, երբ խոսքը լրագրողներին է առնչվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031