Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին. Մարիա Զախարովան Ալեն Սիմոնյանին է արձագանքել

Մայիս 06,2025 19:45

Ինձ թվում է՝ հայտնի փաստ է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, ինչպես նաև ԱՊՀ մյուս ղեկավարները, հրավիրվել էին արարողակարգային միջոցառումներին, և, ինչպես հասկանում ենք, պլանավորել և պլանավորում է գալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին Հայաստանի վարչապետի մասնակցության վերաբերյալ հարցին։

«Սակայն այս տեղեկատվության հաստատման համար, իհարկե, մենք պետք է կապվենք Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի և, իհարկե, հայկական կողմի հետ։

Ինչ վերաբերում է ռազմական անձնակազմերի մասնակցությանը,…ապա, ընդհանուր առմամբ ես ասացի, որ նախատեսվում է տարբեր երկրներից ռազմական անձնակազմերի մասնակցություն, բայց մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, քանի որ նրանք են զբաղվում շքերթի նախապատրաստական ​​աշխատանքներով», – հավելել է Զախարովան։

Մեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը, այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ՀՀ ԱԺ նախագահի երեկվա հակառուսական հայտարարություններին։

«Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար։ Կրկնեմ` մենք չենք խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, նման փաստեր չկան», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հայտարարություններին, թե Երևանի Նոր Նորքի թաղամասում տեղի ունեցած կռիվը, իբր, հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից. «Գիտե՞ք՝ ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես մի պատասխան հարց ունեմ նրանց, ովքեր փորձել են այս ամբողջ պատմությունը Ռուսաստանի կողմը մղել. արդյոք նրանք ունե՞ն որևէ փաստ։ Որևէ բան։ Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանի դեսպանատունը, նրանց տեսանկյունից, դրսևորվել այս հարգելի մարզում։ Ինչպե՞ս»:

«Ինչպե՞ս կարող էր սա տեխնոլոգիապես տեղի ունենալ նրանց տեսանկյունից, ովքեր սկսեցին մեղադրել Ռուսաստանին, Ռուսաստանի դեսպանատանը այս, ինչպես Դուք ասացիք, անկարգությունների կամ առաջացած որոշ խնդիրների համար։ Պարզապես հետաքրքիր է։ Դե, սա իսկապես հետաքրքիր է։ Ես արդեն շատ բան եմ լսել։ Ես դեռ չեմ լսել վարչական շրջանների մասին։ Սա առաջին անգամն է։ Ես ուղղակի կցանկանայի հասկանալ, թե ինչպես են նրանք դա տեսնում», – հավելել է Մարիա Զախարովան

Նրա խոսքով՝ «սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031