Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ կրակողը 15-ամյա տղա է. shamshyan.com

Մայիս 06,2025 21:01

Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են ոչ միայն Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը, այլ նաև հայտնաբերել են մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 5-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հարակից բնակելի շենքերից մեկից կրակոցներ են արձակել։

Տեղում նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ս․-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ս․-ն, «Toyota Camry»-ն էլ վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն։

Շենգավիթի ոստիկանները պարզել են նշված անձանց գտնվելու վայրը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինները ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ժամեր անց Շենգավիթի ոստիկանները պարզում են դեպքի վայրին հարակից շենքերից որ բնակարանից են կրակոցներ արձակել և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայանում Երևանի բնակիչ 42-ամյա Վահագն Գ․-ն և 15-ամյա Արամ Խ․-ն։

Վահագն Խ․-ն ոստիկաններին է ներկայացնում «Մակարով» տեսակի ատրճանակի նմանվող զենք և հայտնում է, որ այդ օրը գիշերը նշված զենքով պատուհանից իր որդին է օդ կրակել, երբ տեսել է, որ 3 հոգի վիճաբանում և քաշքշում են իրար ու նրանց վախեցնելու նպատակով է օդ կրակել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031