Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու: Ծեծողին անմիջապես ենք հեռացրել ՀՊՏՀ-ից։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է». «Ժողովուրդ»

Մայիս 07,2025 11:53

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թեժ կռիվ և վեճ է եղել ուսանողուհիների միջև։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը․

«Մեր ակադեմիական բարեվարքության կարգով արգելված է անհանդուրժողականությունը և մեր արժեքային համակարգում ամրագրված է, որ բոլորս բոլորի նկատմամբ պետք է լինենք հարգալից և հանդուրժող։ Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու, հարցը քննարկել ենք և, առաջնորդվելով համալսարանի էթիկայի կանոնակարգով, ինչպես նաև ներքին կարգապահական կանոններով, այն ուսանողուհին ով ծեծել էր, հեռացրել ենք համալսարանից։ Մյուս ուսանողուհին գրել է բացատրություն և առաջիկայում լինելու է ռեկտորատի նիստ։ Կախված բացատրությունից, մյուս ուսանողի հարցն էլ կքննարկվի ռեկտորատի նիստում։ Բայց մյուս ուսանողը ո՛չ կռիվ է հրահրել, ոչ՛ էլ մեծ հաշվով մեծ մասնակցություն է ունեցել։ Առաջացել է խնդիր, նա գնացել դեկանին է ասել, մյուսը այպանել է դեկանին ասելու համար, հետո ծեծել է։ Ծեծողին անմիջապես ենք հեռացրել հարցը քննարկելուց և նրա բացատրությունը լսելուց հետո։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է, ռեկտորատի նիստը դեռ չի եղել»,- ասաց ռեկտորը։

Էմմա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031