Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում. «Հրապարակ»

Մայիս 07,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում:

«Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, եւ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար, մեր սերունդներինն է եւ փոխանցվում է սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի զեկուցող՝ ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Իսկ ինչո՞ւ իշխանությունն այն չի ընդգրկել օրակարգում՝ չէ՞ որ, ըստ էության, հայտարարությունը կորցնելու է իր ակտուալությունը։ «Կարծում եմ` իշխանության պահվածքը պայմանավորված է նրանով, որ այս հայտարարության հետ կապված որեւէ թիրախավորում չէր կարող անել, որովհետեւ այն, ինչ ներկայացված է, պատմական փաստեր են, որոնք միմյանց հետ շաղկապված են, բայց դրա ազդեցությունը թուլացնելու համար մայիսի 9-ին չարեցին, տեղափոխեցին հաջորդ նիստին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031