Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Մայիս 07,2025 12:34

«Փաստինֆո». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ՝ նրա հայտարարագրերում առկա խնդրի կապակցությամբ։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ԿԿՀ-ն վերլուծել է դատավորի կողմից ներկայացված հայտարարագրերը և կասկածներ ունեցել, որ գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ։

Այդ առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ ԿԿՀ-ն դատավորից պարզաբանում է հայցել և ստացել, սակայն պարզաբանումը կառույցին չի գոհացրել։ ըստ ԿԿՀ-ի՝ պարզաբանումները չեն հաստատել, որ իր գույքի փոփոխությունը ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական է և արժանահավատ։ Ըստ այդմ, ԿԿՀ-ն դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել և միջնորություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Վահագն Մելիքյանին։ ԲԴԽ-ում գործի քննությունը նախատեսված է մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031