Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր սկիզբ կ՛առնէ Հռոմի 267-րդ պապի ընտրութեան կարդինալական դռնփակ ժողովը

Մայիս 07,2025 12:49

Vatican News. Չորեքշաբթի յետմիջօրէի ժամը 4,30-ին, ընտրող 133 կարդինալները հանդիսաւոր թափօրով կ՛ուղղուին դէպի Սիքստինեան մատուռ, ուր սկիզբ կ՛ առնէ Քոնքլավը, Պապընտիր դռնփակ ժողովը։

Քահանայապետական Ծիսական Արարողապետի արտասանած «extra omnes» (բոլորը դուրս), նախադասութենէն ետքը, ընտրող Կարդինալներէն բացի, բոլոր միւսները դուրս կու գան Սիքստինեան Մատուռէն, այնտեղ կը կը մնան Արարողապետը եւ Կարդինալ Ռանիերօ Քանթալամեսսան, որուն ըստ Universi Dominici Gregis առաքելական սահմանադրութեան, յանձնուած է ընթերցել ընտրող Կարդինալներու համար երկրորդ խորհրդածութիւնը։ Խորհրդածութեան աւարտին, եկեղեցականը եւ Արարողապետը եւս դուրս կու գան Մատուռէն եւ սկիզբ կը տրուի քուէարկութիւններու արարողակարգին։

Ինչպէս արդէն յայտնի է ընտրութիւններու ամբողջ ընթացքին, ընտրող Կարդինալները պէտք չէ կապ ունենան դուրսի աշխարհին հետ, ու կ՛ապրին «փակեալ» իրավիճակ մը։

Վերջին Քոնքլավէն 12 տարի ետքը անգամ մը եւս Հռոմի Սուրբ Եկեղեցւոյ Կարդինալական Դասը կանչուած է ընտրելու Սուրբ Պետրոսին յաջորդը, ի տես Ֆրանչիսկոս Պապին մահուան, որ պատահեցաւ անցեալ 21 ապրիլին:

Ռոպէր Աթթարեան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031